palm palm

Ընդարձակ Ընտանեկան համար

Ընդարձակ ընտանեկան ստուդիա Գյումրիում

Բարի Գալուստ մեր ընտանեկան համար։

Այս ընդարձակ համարն առաջարկում է բոլոր հարմարությունները մինչև 5 հոգու համար լիակատար հանգիստ վայելելու համար։ 39 քմ-անոց համարն ունի 2 բազմոց, որոնք կարող են օգտագործվել որպես մահճակալ, մեկ ընդարձակ մահճակալ։ Մեր հարմարավետ մահճակալները արժանացել են բարձր գնահատականի իրենց բացառիկ որակի շնորհիվ։

Համարում առկա է հովացման համակարգ, առանձին լոգարան՝ ցնցուղով, բիդեյով։ Լոգարանում կան խալաթներ, հողաթափեր, վարսահարդար և հիգենիայի համար նախատեսված այլ անհրաժեշտ պարագաներ։ Սենյակում կա հարթ էկրանով հեռուստացույց և անվճար WiFi։

Վայելեք քաղաքի հիասքանչ տեսարանը հենց այս սենյակից։ Համարում կա սեղան, չհրկիզվող պահարան, սուրճ/թեյ պատրաստելու համար ամեն ինչ, զգեստապահարան և հովահար, սրբիչներ, միկրոալիքային վառարան, սպիտակեղեն, էլեկտրական թեյնիկ, հովացման/ջեռուցման համակարգ,հագուստի համար նախատեսված կախիչ, ձեռքի ախտահանիչ։
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ սենյակում ծխելն արգելված է։

Location

           

Around The Hotel

Availability Calendar

Details

Prices start at: AMD52,000 մեկ գիշերվա համար

Required fields are followed by *



Reserve of 1 available accommodations.

Ընդարձակ Ընտանեկան համար is available for selected dates.