Բացահայտե՛ք Գյումրվա Աշխույժ Մշակույթն Ու
Անդիմադրելի Հմայքը
Discover the Vibrant Culture and
Irresistible Charm of Gyumri
Բարձրակարգ սենյակներից մինչև լիակատար ծառայություններ՝ մեր թիմն ապահովում է հարմարավետ և անմոռանալի կացություն՝ ժամանումից մինչև մեկնում:
Վայելեք անզուգական շքեղությունն ու բարձրակարգ հյուրընկալությունը մեր 5 աստղանի Փրայմ բուտիկ հյուրանոցում:
Գտնվելով Գյումրիի հենց սրտում՝ մեր ժամանակակից հյուրանոցը ընդամենը մի քանի քայլ է հեռու քաղաքի ամենահայտնի վայրերից՝ ներառյալ Վարդանանց Հրապարակից, Սուրբ Աստվածածնի տաճարից, Մարիամ և Երանուհի Ասլամազյան Քույրերի Պատկերասրահից և իհարկե քաղաքի կենտրոնից, որտեղ կարող եք այցելել բարձրակարգ ռեստորաններ և համտեսել անմահական ուտեստներ:
Ոգեշնչված Գյումրիի 19-րդ դարի մոնումենտալ տուֆ քարի ճարտարապետությամբ՝ «Փրայմ հյուրանոցն» առաջարկում է իր հյուրերին ոճային կացարաններ ճկուն գներով՝ ժամանակակից հարմարություններով և ճաշակով դեկորով:
Փրայմ յուրանոցը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հյուրին՝ ապահովելով լիակատար և անհոգ հանգստի բոլոր նախադրյալները: Մեր սենյակներն ու սյուիտները նախագծված են բարձրաճաշակ նրբագեղությամբ, ամեն մանրուք ընտրված և մշակված է մանրակրկիտ դիտարկմամբ՝ ձեր կարիքների բավարարման և ակնկալիքների գերազանցման միտումով:
Մեր նվիրված պրոֆեսիոնալները մատուցում են բացառիկ ծառայություններ՝ ապահովելով, որ դուք ձեզ զգաք ինչպես տանը՝ մեր դռներից ներս մտնելու առաջին իսկ պահից


Նրբագեղություն ամեն դետալում: Յուրաքանչյուր սենյակ նախագծված է հատուկ ուշադրությամբ և բարձրաճաշակ հարմարավետությամբ
Փրայմ հյուրանոցում նախաճաշը մեր հյուրընկալության կարևոր մասն է։ Մենք ցանկանում ենք, որ ձեր օրը սկսվի հաճելի պահով՝ համեղ, թարմ և որակյալ սննդով՝ մեր ջերմ ու հարմարավետ միջավայրում։
Մենք ընտրում ենք թարմ և բարձրորակ բաղադրիչներ՝ պատրաստելով նախաճաշ, որը համադրում է տեղական համերը, ժամանակակից մոտեցումն ու սիրված դասականները։ Ամեն օր մեր հյուրերին սպասում է բազմազան շվեդական սեղան՝ նախատեսված տարբեր նախասիրություններ ունեցող հյուրերի համար։
Մեր նախաճաշի առանձնահատկությունն է թարմությունը, համերի ներդաշնակությունը և գեղեցիկ մատուցումը։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր մանրուք՝ ձեր առավոտը դարձնելով հաճելի և հիշարժան։
Օրվա ցանկացած պահի կարող եք հանգստանալ մեր բարում և վայելել տեղական ու միջազգային ըմպելիքների ընտրանին՝ հաճելի և անկաշկանդ մթնոլորտում։ Բարը հարմար վայր է ինչպես հանգիստ երեկոյի, այնպես էլ ընկերական հանդիպումների համար։
Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական ֆերմերների և արտադրողների հետ՝ ձեռք բերելով թարմ, սեզոնային բաղադրիչներ՝ ապահովելով, որ յուրաքանչյուր ուտեստ լինի ոչ միայն համեղ, այլև նպաստի տեղական տնտեսությանը:
Secure your stay at Prime Hotel in Gyumri
Best rate guaranteed · Free cancellation up to 48 hours
Պատմական Գյումրու սրտում՝ Վարդանանց հրապարակից, Սուրբ Աստվածածնի տաճարից և քաղաքի մշակութային տեսարժան վայրերից մի քանի քայլ հեռավորության վրա
Գտնվելով Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատմական սրտում՝ ապահովում է հեշտ հասանելիություն քաղաքի լավագույն վայրերին