Փրայմ 5 աստղանի հյուրանոցը գտնվում է Գյումրու սրտում, որտեղ Դուք կվայելեք Գյումրվա իսկական հյուրընկալությունը։
Վերջին տարիներին ճոխությունն ու հարմարավետությունը նախընտրող զբոսաշրջիկների համար մեր հյուրանոցը հանդիսանում է հանգստի ամենաիդեալական վայրը։
Հյուրանոցն ընդամենը մի քանի քայլ է հեռու քաղաքի ամենահայտնի վայերից՝ ներառյալ Վարդանանց Հրապարակից և Սուրբ Աստվածամոր տաճարից։
Փրայմ հյուրանոցը յուրաքանչյուր այցելուին ցուցաբերում է անհատական մոտեցում՝ վստահ լինելով, որ մեր հյուրանոցում տրամադրվող բարձրակարգ ծառայությունների շնորհիվ Դուք կվայելեք Ձեր իդեալական հանգիստը։
Փրայմ հյուրանոցում մեր նպատակը Ձեզ համար հարմարավետություն և շքեղություն ապահովելն է։
Մեր հյուրանոցում ամեն դետալ մտածված և նախագծված է հատուկ ուշադրությամբ, որպեսզի Ձեր հանգիստն անցնի բարձակարգ հարմարավետության և շքեղության մեջ։
Հյուրանոցում առկա են բոլոր հարմարությունները լիակատար և կատարյալ հանգիստ վայելելու համար՝ անկախ նրանից, թե ինչ նպատակով եք այցելում մեր հյուրանոց։
Փրայմ հյուրանոցում մենք կարևորում ենք հաճախորդների այցի նպատակները՝ անկախ նրանից Դուք պատրաստվում եք մեզ մոտ մնալ երկար ժամանակով,թե բիզնես այցով։
Ըստ այդ մենք առաջարկում ենք զեղջեր ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ այցելության համար։
Մեր նապատակն է Ձեզ առաջարկել գնային ամենամատչելի տարբերակը՝ միևնույն ժամանակ ապահովելով բարձակարգ պայմաններ։ Մեր շնորհիվ Ջեր հանգիստը կլինի ավելի մատչելի և շքեղ։
Prime Hotel-ում մենք անսահման հպարտ ենք մեր թանկարժեք հյուրերին բացառիկ հյուրընկալություն և հիշարժան փորձառություններ մատուցելու համար: Ահա, թե ինչ են պատմում մեր վերջին այցելուներից ոմանք մեզ հետ մնալու մասին