2024 թվականի հերթական սպորտային կարևոր իրադարձությունը տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Սև Բերդ Հուշահամալիրում։
Հուշահամալիրը կհյուրընկալի բազմաթիվ երկրների մասնակիցների, որոնք կմցրեն Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնության շրջանակներում։ Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 19-ին և կավարտվի ամսի 28-ին։
Այն կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի ՝ IPCA (Ֆիզիկական հաշմանդամների շախմատի միջազգային ասոցիացիայի), Գյումրու քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով և համագործակցությամբ։
Գյումրին մշտապես եղել է սպորտային իրադարձությունների հենց կենտրոնում և այս անգամ ևս անմասն չի մնացել նման մասշտաբային սպորտային իրադարձությունից։ Բազմաթիվ տաղանդաշատ շախմատիսներ և սպորսմեններ ծնվել են Գյումրիում։ Այն բազմիցս <<տուն>> է դարձել սպորտային առաջնությունների։ Այս անգամ այն հյուրընկալելու է բազմաթից տաղանդավոր շախմատիստների՝ աշխարհի տարբեր մասերից։
Շախմատում իրենց ուժերը փորձելուց և միմյանց դեմ մրցելուց բացի մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից տեսնել և ճանաչել յուրօրինակ Գյումրին՝ իր ողջ հմայքով։ Ինչպես նաև համտեսել տեղի համեղ սնունդը և զգալ իսկական հայկական հյուրընկալության ողջ ջերմությունը։ Այս ամենը մեկտեղվել են <<Փրայմ Հյուրանոցում>>։
Մեր նորաբաց հյուրանոցը՝ իր յուրօրինակ դիզայնով, գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում։ Իր այցելուներին այն առաջարկում է ճոխ ընդունելություն, բարձր սպասարկում և համեղ խոհանոց։ Իր իդեալական դիրքի շնորհիվ, մեր հյուրանոցը լավագույն տարբերակն է կանգ առնելու համար, քանի որ բոլոր տեսարժան վայրերը գտվնում են հյուրանոցին շատ մոտ։
Այն առանձնանում է իր համեղ և յուրօրինակ խոհանոցով, որը հաստատ անտարբեր չի թողնի մեր արտասահմանցի հյուրերին։ Հյուրանոցն ունի տարատեսակ սենյակներ՝ նախատեսված ինչպես առանձին, այնպես էլ խմբակային կացության համար։ Սենյակները կահավորված են բոլոր անհրաժեշտ միջոցներով և ունեն տարբերվող դիզայն։
Համարներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոնական հատված։ Հյուրանոցի ջերմ անձնակազմը պատրաստ է դիմավորել և աջակցել օտարերկրյա չեմպիոններին՝ ապահովելով լիակատար հանգիստ և բարձրակարգ սպասարկում։